Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սերժ Սարգսյան. Երեք տարի առաջ ոչ ոք չէր կարող ասել, թե ո՞ր քաղաքական ուժը կստանար քվե

Սերժ Սարգսյան. Երեք տարի առաջ ոչ ոք չէր կարող ասել, թե ո՞ր քաղաքական ուժը կստանար քվե
20.04.2018 | 12:09

Կառավարման կարգի փոփոխություն պահանջում էին գրեթե բոլոր ուժերը` դեռևս 90-ական թվականներից, «Շանթին» հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն` անդրադառնալով Սահմանադրական փոփոխությունների իրականացմանը: «Ես բազմիցս բացատրել եմ, որ որևէ անձնական նկատառումներ չկային Սահմանադրական բարեփոխումները նախաձեռնելիս: Եթե այդպիսի բան լիներ, միջազգային կառույցներներն էլ շատ դժկամությամբ կվերաբերվեին այդ փոփոխություններին, բայց բոլորն ականատես եղան, որ բոլոր կառույցները` Վենետիկի հանձնաժողովից սկսած Եվրոպայի խորհրդով դուրս եկած, որքան դրական վերաբերվեցին այս փոփոխություններին», - ասել է Սերժ Սարգսյանը:


Նա ընդգծեց` Սահմանադրական փոփոխությունները ծնվել են երկրի զարգացմանը համընթաց: «Երեկ Ազգային ժողովում ես բացատրեցի, որ մեր պետականության կայացման սկզբնական շրջանում անհրաժեշտություն էր նախագահական կառավարման կարգը: Եվ դա գալիս էր մարդկանց մոտեցումներից` նրանք ավելի շատ վախենում էին քաոսից, անիշխանությունից, քան թե նախագահին տրված լիազորությունների ծավալից», - ասել է ՀՀ վարչապետը: Նա ընդգծել է, որ 2 կամ 3 տարի առաջ ոչ ոք չէր կարող ասել, թե ո՞ր քաղաքական ուժը կստանար քվե ու արդյոք կառաջադրե՞ր իր թեկնածությունը վարչապետի պաշտոնում:

Դիտվել է՝ 1604

Մեկնաբանություններ